Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Գնահատում: Ամփոփիչ/միավորային գնահատում, նպատակը, ձևերը, տեսակները, ԿԱՊԿՈՒ սովորողի միավորային գնահատման առանձնահատկությունները» թեմայով հետազոտական աշխատանքը: Գնահատումը սովորողի մասին տեղեկություն ստանալու, հավաքելու, վերլուծելու և դրա հիման վրա հանրակրթության բովանդակային և կազմակերպչական աշխատանքների արդյունքներն ի մի բերելու և վերահսկելու գործընթաց է: Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման ու տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների ստուգումն է, ինչպես նաև ուսման որակի բարելավմումն ու վերահսկումն է: Հիմք ընդունելով հանրակրթության բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական գործընթացի կազմակերպման ու վերահսկման բարեփոխված մոտեցումները և մեթոդները՝ սովորողների ընթացիկ գնահատման համար սահմանվում են հետևյալ առաջնային նպատակները.
Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
| |
Դիտումներ: 172 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |