Երկար տարիների դադարից հետո մասնակի վերանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հանդիսությունների մեծ դահլիճը

Երկար տարիների դադարից հետո մասնակի վերանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հանդիսությունների մեծ դահլիճը: Տարիներ շարունակ դահլիճի առաստաղը, բեմի հատվածը եղել են անմխիթար վիճակում: Այժմ փոխվել են առաստաղի վնասված հատվածները, բեմի առջևի հատվածը:

    

Փոխվել են դահլիճի բեմի և բեմի հետնամաս տանող հատվածի վարագույները, ինչպես նաև դեմի հատվածում տեղադրվել են լույսեր:

Դահլիճն այս պահին կարող է տեղավորել 230 մարդ, իսկ առավելագույն նստատեղերի քանակը՝ 300:

Առաջիկայում իրականացվող միջոցառումներից հետո նախատեսվում է նորոգել բեմի հատակն ու աջ և ձախ հատվածները:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի «Անուշ դեկոր» վարագույրների խանութ-սրահին՝ համագործակության համար:

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.05.2023)
Դիտումներ: 320 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar