Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ կառավարման խորհրդի նիստը

Օգոստոսի 28-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցում էին խորհրդի 9 անդամներից 8-ը։ Անդամներից երկուսը մասնակցում էին «ZOOM» հարթակի միջոցով։

Նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց, որից երեքի զեկուցողը դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանն էր, իսկ մեկինը՝ Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։ Հարցերը վերաբերում էին տարիֆիկացիայի քննարկմանն ու հաստատմանը, դպրոցի կառավարման խորհրդի նիստերի հրավիրման ժամանակացույցին, եռամսյակային հաշվետվությանը և օրենքի շրջանակներում պակաս խտությամբ դասարան ունենալու թույլտվությանը։

Նիստից հետո խորհրդի անդամները շրջեցին դպրոցով, ծանոթացան կատարված աշխատանքներին։ Վերջին շրջանում վերանորոգվել է դպրոցի երկրորդ մասնաշենքի 1-ին հարկի միջանցքը, ուսուցչանոցը, մի քանի դասարաններ, ստեղծվել է նոր նիստերի դահլիճ։ Ինչպես նաև ընթացքում է առաջին մասնաշենքի միջանցքի և դասարանների նորոգումը։

Խորհրդի անդամներն այցելեցին նաև դպրոցի տարածքում կառուցված ջերմոց, որտեղ արդեն հասունացել է վարունգը և օրերս իր բերքը կտա նաև լոլիկը։ Նախատեսվում է ջերմոցի բերքն օգտագործել տարրական դասարաններում իրականացվող տաք սննդի շրջանակում։ 

Բնագիտական առարկաների ուսուցման շրջանակում աշակերտների տեսական գիտելիքների ամրապնդման և գործնական հմտությունների զարգացման համար ջերմոցը կծառայի նաև որպես ուսումնական բազա։


 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.09.2021)
Դիտումներ: 577 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar