Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ավարտական դասարանների զանգեր կախելու արարողությունը

Մայիսի 2-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ավարտական դասարանների զանգեր կախելու արարողությունը: 

9-րդ «Բ» դասարանի դասղեկ Շահանե Հովսեփյանը 9-րդ «Ա» և 9-րդ «Բ» դասարանների աշակերտների օրը փոքրիկ տոնի էր վերածել: Աշակերտները ստացան վերջին զանգն ազդարարող խորհրդանիշները, միմյանց բարեմաղթանքներ հղեցին, լուսանկարվեցին, ուրախացան:

  

Զանգերի կախման արարողությամբ աշակերտները ոտք են դնում մի ուրիշ աշխարհ, նոր աշխարհ: Նրանց սպասվում է նոր կյանքի երկար ու ոչ այդքան դյուրին ճանապարհ, որը պետք է լինի նորանոր հաջողություններով լի:

Միջոցառման ընթացքում դպրոցի տնօրինությունն իր բարեմաղթանքը հղեց ապագա շրջանավարտներին: 

Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, 9-րդ «Ա» և «Բ» դասարանների դասղեկներ Նինա Բաղդասարյանը և Շահանե Հովսեփյանը:

  

    

  

    

  

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.05.2022)
Դիտումներ: 847 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar