Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարրական դասարանների դասվար Ալինա Միքայելյանը Տարրական դասարանների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Տեքստի հետ աշխատելու մեթոդները մայրենիի դասաժամին» թեմայով հետազոտական աշխատանքը: Վերջին ժամանակներս զգալի աշխատանք է կատարվել դպրոցում դասին ներկայացվող ժամանակակից պահանջները փոփոխելու, ուսուցման գործընթացում նոր ու արդյունավետ մեթոդներ կիրառելու ուղղությամբ: Ավելի հաճախ են կազմակերպվում դասապրոցեսներ, որտեղ համակցվում են ուսուցման արդյունավետ մեթոդներ և գործադրվում են նոր ու արդյունավետ հնարներ, որոնք մեծապես նպաստում են ուսումնական խնդիրների կենսագործմանը և առաջին պլան են մղում դասապրոցեսի առաջնակարգ պահանջները: Այդ ընթացքում ուսուցչի ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև միջառարկայական կապերի ապահովման, մեթոդական հանձնարարականների կատարման, ուսումնական ինֆորմացիայի հաղորդման, գրավիչ մուտքի ապահովման հարցերը: Ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ձևերի ու միջոցների ընդհանուր համակարգում իրենց ուրույն դերն ունեն միջառարկայական կապերը, որոնք վերջին տարիներին էլ ավելի են գրավում մեր տեսաբան ու պրակտիկ մանկավարժների ուշադրությունը։ Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
| |
Դիտումներ: 166 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |