Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվեց սպորտային ձեռքբռրումների անկյուն

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվեց սպորտային ձեռքբռրումների անկյուն։ 

Դպրոցի 2-րդ մասնաշենքի 1-ին հարկում բացված անկյունը նվիրված է դպրոցի տարբեր տարիների աշակերտների սպորտային ձեռքբերումներին ու հաղթանակներին։ Այստեղ ներկայացված են այն բոլոր գավաթները, մրցանակները, պատվոգրերն ու մեդալները, որոնք վաստակել են մեր սաները՝ տարբեր մրցույթներում ու մրցաշարերում։ 

    

Անկյունը ոչ միայն ցույց է տալիս մեր նվաճումները, այլև ոգևորում է աշակերտներին՝ խթանելով սպորտի հանդեպ սերը:

Դպրոցի սպորտային ձեռքբռրումներում մեծ է «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանի և Աննա Աբգարյանի դերը, առանց որոնց այսքան մեծ թվով սպորտային նվաճումները հնարավոր չէին լինի:

Հատկանշական է, որ  Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակներում հաղթող ճանաչվելու արդյունքում ստացել է 1 մլն դրամ արժողությամբ նոր սպորտային մարզագույք:

Նշենք նաև, որ դպրոցի սաները մասնակցած բոլոր մրցույթներում զբաղեցրել են պատվավոր 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնակււանները:

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.02.2023)
Դիտումներ: 317 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar