Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են համակարգչային երկամսյա դասընթացները

Ապրիլի 1-ից «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Բարեկամ» զարգացման և ժամանցի կենտրոնը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ, դպրոցի 10-15 տարեկան թվով 18 երեխաների համար իրականացնում է համակարգչային երկամսյա ներածական դասընթաց: Երեխաները համակարգչային նոր գիտելիքներ ու հմտություններ են ստանում, գործնական աշխատանքներով ամրապնդում իրենց ստացած գիտելիքները:

  

Դասընթացը վարում է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:

«Բարեկամ» զարգացման և ժամանցի կենտրոնի աշխատանքները կազմակերպվում են «Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձնանց պաշտպանությանն ուղղված հիմնական ծառայությունների մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակներում՝ Ակցիա Սովիդեմ (ACD) միջազգային կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի գործընկերությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

  

  

  

  

  

  

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.04.2022)
Դիտումներ: 610 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar