Ամփոփվել են «Լավագույն զարդարված դասարան 2021» մրցույթի արդյունքները

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում դեկտեմբերի 14-ին հայտարարվել էր «Լավագույն զարդարված դասարան 2021» խորագրով մրցույթ։ Մրցույթի շրջանակում դպրոցի 25 դասարանները պետք է ձևավորեին իրենց դասարանները, պատրաստվեին Ամանորին։

Դասարանների գնահատումն իրականացրել է 6 հոգուց կազմված ժյուրին, որի անդամներն էին՝ ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Յոլյանը, օպերատոր Մարինե Բաբայանը, աշակերտական խորհրդի անդամներ Սոնա Սարգսյանը և Լիա Թունյանը։

  

Գնահատումն իրականացվել է եվրատեսիլյան սկզբունքով։ Ինչպես երգի հեղինակավոր մրցույթում, ժյուրիի յուրաքանչյուր անդամ դասարաններին տվել է 1-8, 10 և 12 միավորներ։

Դեկտեմբերի 24-ին ամփոփվել են «Լավագույն զարդարված դասարան 2021» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա արձանագրվել է հետևյալ արդյունքը․

1-ին տեղ՝ 1-ին «Ա» դասարան, 68 միավոր,

2-րդ տեղ՝ 8-րդ «Ա» դասարան, 62 միավոր,

3-րդ տեղ՝ 2-րդ «Ա» դասարան, 45 միավոր։

Քվեարկության արդյունքները

Տնօրենության կողմից հաղթող դասարանները պարգևատրվել են նվերներով։

  

  

  

«Լավագույն զարդարված դասարան 2021» մրցույթի առաջին տեղը զբաղեցրած դասարանի տոնածառը

«Լավագույն զարդարված դասարան 2021» մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրած դասարանի տոնածառը

«Լավագույն զարդարված դասարան 2021» մրցույթի երրորդ տեղը զբաղեցրած դասարանի տոնածառը

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.12.2021)
Դիտումներ: 825 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar