«Спасибо тебе, азбука» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում

Մայիսի 23-ին տեղի ունեցավ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանի «Спасибо тебе, азбука» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր ռուսաց լեզվին։

Օրվա խորհրդին համահունչ երգեր, բանաստեղծություններ, պարեր ցուցադրեցին մեր աշակերտները՝ ներկայացնելով ուսուցիչներին և ծնողներին գրերի ստեղծման մասին իրենց ունեցած գիտելիքները։ Աշակերտները բարձր տրամադրությամբ հաստատեցին, որ արդեն տառաճանաչ են, գրել և կարդալ գիտեն։ Նրանք գեղեցիկ արտասանում էին ռուսերենով, իսկ ռուսական երգերն ավելի էին բարձրացնում ներկաների տրամադրությունը։

Միջոցառումը կազմակերպել էր «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը:

      

    

      

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.05.2024)
Դիտումներ: 298 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar