Արշալույս Գագիկի Երիցյան
Արշալույս Գագիկի Երիցյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում: 1995-2005թթ. սովորել է Տեղի Սասուն Միրզոյանի անվան №2 միջնակարգ դպրոցում:
2005-2009թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում և ստացել մանկավարժի որակավորում: Ունի բակալավրի աստիճան:
2010 թվականին մասնակցել է ինֆորմատիկա առարկայի վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական:
Աշխատանքային փորձը
- 2010-2013թթ. աշխատել է Տեղի Սասուն Միրզոյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
- 2021 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական: