Արփինե Ղուկասի Ծատրյան

Արփինե Ղուկասի Ծատրյանը ծնվել է 1982 թ.-ի հունիսի 3-ին Գորիս քաղաքում: 1988-1999թթ. սովորել է № 6 միջնակարգ դպրոցում: 1999-2003թթ.

Սովորել է ՀՊՃՀ-ի  «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում և ստացել բակալավրի աստիճան: Այնուհետև 2017-2019թթ. կրթությունը շարունակել է Գորիսի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում և ստացել մագիստրոսի աստիճան: Ունի մանկավարժի որակավորում:

Վերապատրաստումներ

2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 2016-2017թթ. աշխատել է Գորիսի Յու. Բախշյանի անվան №3 հիմնական դպրոցում՝ որպես սոցիալական մանկավարժ:
  • 2017 թ.-ից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան №3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական: