Հասմիկ Աշոտի Տատինցյան

Հասմիկ Աշոտի Տատինցյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 28-ին Գորիս քաղաքում: 1994-2004թթ. սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում:

2004-2008թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը և ստացել բակալվրի աստիճան: Այնուհետև 2008–2010թթ. կրթությունը շարունակել է մագիստրատուրայում, ստացել մագիստրոսի աստիճան: Ունի մանկավարժի որակավորում:

2013-2014թթ. վերապատրաստվել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությամբ, ստացել սոցիալական մանկավարժի որակավորում:

2014 թվականին մասնակցել է «Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթության ոլորտում» դասընթացին: 2017 թվականին մասնակցել է «Ներառական կրթություն» թեմայով ուսուցչի օգնականի վերապատրաստման դասընթացին:

Վերապատրաստումներ

2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը
2011-2017 թվականից աշխատել է Գորիսի Յու. Բախշյանի անվան №3 հիմնական դպրոցում որպես սոցիալական մանկավարժ: 2017թվականից  աշխատել է  որպես ուսուցչի օգնական: