Ռիտա Ռաֆիկի Շալունց

Ռիտա Ռաֆիկի Շալունցը ծնվել է 1983 թվականի հունիսի 28-ին Գորիս քաղաքում: 1989-2000 թվականներին սովորել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում:

2000-2004թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում: Ավարտելով ստացել է տարրական դասարանների մանկավարժի որակավորում:

2011-2013թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում` ստանալով մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային փորձը

  • 2005-2008 թթ. աշխատել է IFAD գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամում:
  • 2008-2019 թվականներին աշխատել է Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:
  • 2019 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Դասավանդող առարկաները

Մայրենի
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը
Տեխնոլոգիա