Կարինե Լևոնի Պողոսյան

Կարինե Լևոնի Պողոսյանը ծնվել է 1957թ. Սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: 1964 թվականին ընդունվել, 1974 թվականին ավարտել է  Քաջարանի Ե. Չարենցի անվան  N1 դպրոցը:

1974-1978թթ. սովորել է Գորիսի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ավարտելով ինստիտուտը՝ ստացել է մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:

Աշխատանքային փորձը

  • 1979-1984 թվականներին աշխատել է Գորիսի N3 միջնակարգ դպրոցում՝որպես երկարօրյա խմբի ուսուցիչ:
  • 1984 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:

Դասավանդող առարկաները

Մայրենի
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը
Տեխնոլոգիա