Արտուր Լազրի Հովսեփյան
Արտուր Լազրի Հովսեփյանը ծնվել է 1990 թվականի ապրիլի 26-ին Գորիս քաղաքում: 1997-2007 թվականներին սովորել է Շինուհայրի Սուրեն Թովմասյանի անվան միջնակարգ դպրոցում:
2007-2011թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Քիմիա» բաժնում, ստացել է քիմիայի մանկավարժի որակավորում:
2011 թվականին պարտադիր զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ԶՈՒ N ուսումնական կենտրոնում` որպես հետախույզ: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է մի շարք պատվոգրերի, խրախուսանքների, կրծքանշանների: Այնուհետև ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ N հատուկ նշանակության զորամասում` որպես ջոկի հրամանատար: Ստանալով հերթական կոչումը (ավագ սերժանտ): 2013 թվականին զորացրվել է ՀՀ ՊՆ N զորամասից: 2013 թվականին ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:
Աշխատանքային փորձը
2013 թվականից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ/զինղեկ:
Վերապատրաստումներ
- 2015թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին մաթեմատիկայից:
- 2020թ. փետրվարի 3-7-ը մասնակցել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից կազմակերպված դասընթացին:
Դասավանդող առարկա
Նախնական զինվորական պատրաստություն