Թամարա Սեյրանի Հովհաննիսյան
Թամարա Սեյրանի Հովհաննիսյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 21-ին Գորիս քաղաքում։ 1993-2003թթ. սովորել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Դպրոցին զուգահեռ 2006-2011թթ. սովորել է Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցում։
2004-2008թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Կուլտուրայի ֆակուլտետի» «Երաժշտական կրթություն» բաժնում։ Ավարտելով՝ ստացել է երաժշտության մանկավարժի որակավորում։
Աշխատանքային փորձ
- 2009 թվականից աշխատում է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթում` որպես երաժիշտ-քանոնահարուհի։
- 2020 թվականից աշխատում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում` որպես ուսուցիչ։
Դասավանդվող առարկաները
Երաժշտություն