Մերի Նվերի Մկրտչյան
Մերի Նվերի Մկրտչյանը ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 9-ին Գորիս քաղաքում: 1982-1992թթ. սովորել և ավարտել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1994-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի «Քիմիա և բնության պահպանություն» ֆակուլտետը: Ավարտելով ստացել է էկոլոգի որակավորում:
Աշխատանքային փորձը
1999 թվականից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:
Վերապատրաստումներ
- 2001թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից կազմակերպված բնագիտություն առարկայի աշխատանքից չկտրված վերապատրաստման 20 ժամյա դասընթացին:
- 2003թ. մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի կողմից համատեղ կազմակերպած քիմիայի և կենսաբանության ուսուցիչների վերապատրաստաման 60 ժամյա դասընթացին:
- 2008թ. մասնակցել ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից կազմակերպված «բնագիտություն» առարկայի ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման 30 ժամյա դասընթացին:
- 2008թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից կազմակերպած «Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես» ուսուցիչների 36 ժամյա դասընթացին և ստացել հավաստագիր:
- 2012թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից կազմակերպած դասղեկների մասնագիտության զարգացման համար կազմակերպված վերապատրաստման 40-ժամյա դասընթացին:
- 2012թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից կազմակերպված «Հայաստանի մարգագետինների և արոտավայրերի կենսաբազմազանության ուսումնասիրությունը» 2012թ.-ի բնապահպանական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված ուսուցիչների 24 ժամյա դասընթացին:
- 2014թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից կազմակերպված «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկայի ուսուցիչների պաշտոնական վերապատրաստման 18 ժամյա դասընթացին:
- 2015թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից կազմակերպված հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականցրած վերապատրաստման դասընթացին բնագիտություն առարկայից:
- 2016թ. մասնակցել է «Դիմակայունության բարձրացմումը հարավային Կովկասում երեխայակենտրոն ԱՌՆ-ի միջոցով» ծրագրի շրջանականերում կազմակերպված «Աղետների ռիսկերի նվազեցումը որպես կրթության բաղադրիչ, ուսումնական նյութերում բաղադրիչի ինտեգրման անհրաժեշտությունը» թեմայով քառօրյա դասընթացին և ստացել Հավաստագիր:
- 2017թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից «Smart էլեկտրոնային գրատախտակի կիրառությունը հանրակրթական դպրոցում» ուսուցման համար կազմակերպված դասընթացին:
- 2021թ. մասնակցել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերապատրաստման դասընթացին:
- 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
- 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:
Դասավանդող առարկաները
Քիմիա
Բնագիտություն