Մարինե Արմենի Բաբայան
Մարինե Արմենի Բաբայանը ծնվել է 1990 թվականի մայիսի 20-ին Գորիս քաղաքում: 1997-2007 թվականներին սովորել է Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2007-2011թթ. սովորել և ավարտել է Գորիսի պետական համալսարանի «Կենսաբանություն» ֆակուլտետը: 2011-2013թթ. ընդունվել և ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2012 թվականին անցել է մասնագիտական վերապատրաստում Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կենսաքիմիայի, իմունոհիստոքիմիայի և կլինիկական լաբորատորիաներում:
2018 թվականին անցել է Roche ֆիրմայի կողմից կազմակերպած ''Quality Control School'' վերապատրաստում և ստացել է հավաստագիր:
2020 թվականին մասնակցել է «Պրեանալիտիկ օրեր Հայաստանում. Պրեանալիտիկ սխալների բացառումը լաբորատորիաներում» թեմայով միջոցառմանը:
Աշխատանքային փորձը
- 2012 թվականին ընդունվել է Գորիսի հայ-ֆրանսիական սրտանոթային կենտրոն, մինչև 2020 թվականն աշխատել է որպես բժիշկ-լաբորանտ:
- 2021 թվականին ընդունվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց՝ որպես օպերատոր: