Մարգարիտա Էդուարդի Պետրոսյան

Մարգարիտա Էդուարդի Պետրոսյանը ծնվել է 1968 թվականի հուլիսի 2-ին` Աշխաբադ քաղաքում: 1975-1985 թվականներին սովորել է Աշխաբադի թիվ 39 միջնակարգ դպրոցում։

1985-1992 թվականներին սովորել է Թուրքմենստանի պետական համալսարանի «Բանասիրության» ֆակուլտետում։ Ավարտելով ստացել է բանասերի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։ 

Վերապատրաստումներ

  • ԿԳ նախարարի կողմից շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության որակավորման 1-ին աստիճան տարակարգ։
  • 2001 թվականին մասնակցել է Սյունիքի մարզի ուսուցչի տան կողմից կազմակերպվող Անգլերեն լեզվի դասընթացներին։
  • 2003 թվականին մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի կողմից համատեղ կազմակերպված Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստման դասընթացին։
  • 2004 թվականին մասնակցել է ԿԳ նախարարության «Ինֆորմատիկա» կրթահամալիրի կողմից կազմակերպված Ինֆորմատիկայի գծով որակավորման բարձրացման դասընթացին։
  • 2013 թվականին մասնակցել է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթական ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին։
  • 2017 թվականին մասնակցել է «Smart էլեկտրոնային գրադարանի կիրառությունը հանրակրթական դպրոցում» ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացին։
  • 2018 թվականին մասնակցել է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթական ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին։
  • 2019 թվականին մասնակցել է «Педагогический диалог без границ» համաժողովին։
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 1985-1987թթ. աշխատել է Թուրքմենստանի պետական համալսարանում՝ որպես Ռուսաց լեզվի ամբիոնի լաբորանտ։
  • 1988թ. աշխատել է Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցում՝ որպես Ռուսաց լեզվի ուսուցչուհի։
  • 1988-1989թթ. աշխատել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում՝ որպես Ռուսաց լեզվի ուսուցչուհի։
  • 1992-1993թթ. աշխատել է Վերիշենի խորհրդային տեխնիկումում՝ որպես Ռուսաց լեզվի ուսուցչուհի։
  • 1993 թվականի ընդունվել է Գորիսի «Տաթև» համալսարան՝ որպես Ռուսաց լեզվի դասախոս։
  • 1994 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես Ռուսաց լեզվի ուսուցչուհի։
  • 2008-2009թթ. աշխատել է Շինուհայրի դպրոց կենտրոնում՝ որպես վերապատրաստող դասախոս։
  • 2017 թվականին աշխատել է որպես դասալսող մասնագետ՝ Կրթության տեսչական մարմնում։