Ռուզաննա Սուրենի Խաչատրյան 

Ռուզաննա Սուրենի Խաչատրյանը ծնվել է 1992 թվականի հունիսի 26-ին՝ Գորիս քաղաքում: 

1999-2009թթ. սովորել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 

2009-2013թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի Պատմաիրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնում, այն ավարտել գերազանցությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան։ Նույն հաջողությամբ 2015թ. ավարտել  է պատմության բաժնի մագիստրատուրան՝  ստանալով մագիստրոսի աստիճան։

2016 թվականին մասնակցել  է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական  ուսումնական  հաստատության  սկսնակ ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին պատմությունից։
2017 թվականին մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից «Smart էլեկտրոնային գրատախտակի կիրառումը հանրակրթական դպրոցում» ուսուցման համար կազմակերպված դասընթացին։
2018 թվականին մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից  հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած  վերապատրաստման  դասընթացին։
2019 թվականին մասնակցել է ուսումնական և վարչական գործընթացներում ՏՀՏ ներդրման վերապատրաստման  դասընթացին և հաջողությամբ հանձնել ավարտական թեստը։

Աշխատանքային փորձը

2016 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Դասավանդող առարկաները

  • Հայոց պատմություն
  • Համաշխարհային պատմություն 
  • Հայոց եկեղեցու պատմություն 
  • Հասարակագիտություն
  • Հայրենագիտություն