Սոնա Գարունի Հարությունյան
Սոնա Գարունի Հարությունյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 22-ին Գորիս քաղաքում: 1981-1991թթ. սովորել և ավարտել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ.սովորել և գերազանցությամբ ավարտել է Գորիսի «Տաթև» համալսարանը: Ավարտելով ստացել է հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
2002-2008թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, գերազանցությամբ ավարտել՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային փորձը
1995 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:
Վերապատրաստումներ
- 2015թ. ԿԳՆ-ի կողմից շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության որակավորման 1-ին աստիճանի տարակարգ:
- 2020թ. մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից համատեղ կազմակերպած հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
- 2009թ. մասնակցել ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից կազմակերպված մայրենիի 5-6 –րդ դասարանների ուսուցիչների համար կազմակերպված դասընթացին:
- 2012թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին հայոց լեզու և գրականություն առարկայից:
- 2017թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից «Smart էլեկտրոնային գրատախտակի կիրառությունը հանրակրթական դպրոցում» ուսուցման համար կազմակերպված դասընթացին:
- Արժանացել է ԿԳ նախարարի պատվոգրի, Սյունիքի մարզպետի շնորհակալագրի, Գորիսի համայնքապետի շնորհակալագրի:
- 2021 թվականին մասնակցել է Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից կազմակերպված ուսումնական և վարչական գործընթացներում ՏՀՏ ներդրման վերապատրաստման դասընթացին:
- 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
- 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:
Այլ տեղեկատվություն
2022, 2023 թվականներին մասնակցել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և գրանցել բարձր արդյունքներ:
Դասավանդող առարկաները
Հայոց լեզու
Գրականություն
Մայրենի