Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում է վերապատրաստվող ուսուցիչների պրակտիկայի փուլը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում են վերապատրաստվող ուսուցիչների գործնական աշխատանքները և վերապատրաստման պրակտիկայի փուլը:

Այս շաբաթ վերապատրաստման պրակտիկայի փուլում իրենց գործնական աշխատանքներն իրականացրին «Քիմիա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցչուհիներ Արփինե Մարտիրոսյանը, Սիրուշ Բաղդասարյանը և Անուշ Դաջունցը:

Ուսուցչուհիներն իրականացրել են փոխադարձ դասալսումներ, ինչպես նաև դասավանդել են ոչ իրենց դասարաններում, տարբեր մանկավարժական մեթոդներով վարել հագեցած, հետաքրքիր, ինքնատիպ դասեր՝ գործի դնելով իրենց բազմաբնույթ հնարների, մանկավարժական մեթոդների ողջ պահոցը:

  

Հիշեցնենք, որ Գորիսի պետական համալսարանում հոկտեմբերի 22-ից մեկնարկել է «Ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման 110-ժամյա դասընթացներ» ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի 30-ը:

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցում են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներ՝ Սիրուշ Բաղդասարյանը, Մերի Դանիելյանը, Անուշ Դաջունցը, Լիանա Գրիգորյանը, Արփինե Մարտիրոսյանը, Սոնա Հարությունյանը, Շահանե Գյուրջյանը, Սոնա Միրզոյանը, դասվարներ՝ Արուս Դոլունցը և Ռիտա Շալունցը:

Վերապատրաստվող ուսուցիչների մոտ, ըստ սահմանված պահանջի, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանն ու մեթոդմիավորումների նախագահները նաև իրականացնում են դասալսումներ:

  

  


 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.11.2021)
Դիտումներ: 693 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar