Լուսինե Գագիկի Ասլանյան
Լուսինե Գագիկի Ասլանյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 20-ին Երևան քաղաքում: 2003 թվականին ընդունվել է Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը, 2014 թվականին ավարտել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը: Մասնակցել է օլիմպիադաների, մրցույթների՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:
2013 թվականին «Սայաթ-Նովա» ասմունքի փառատոնին հաղթող է ճանաչվել հանրապետական փուլում:
Գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար պարգևատրվել է ոսկե մեդալով:
2014 թվականին անվճար հիմունքով ընդունվել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը և 2018 թվականին գերազանցությամբ ավարտել այն:
2018 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրան և 2020 թվականին գերազանցությամբ ավարտել՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային փորձը
2019 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:
Դասավանդող առարկաները
Հայոց լեզու
Գրականություն