Կարինե Արտավազդի Արզումանյան
Կարինե Արտավազդի Արզումանյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: 1970 թվականին հաճախել է Վերիշենի միջնակարգ դպրոցը, 1976 թվականին տեղափոխվել է Գորիսի Ակ. Բակունցի անվան միջնակարգ դպրոց, իսկ 1980 թվականին ավարտել է նույն դպրոցի թեքումով մաթեմատիկական դպրոցը:
1980 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի «Ֆիզիկա և ընդհանուր տեխնիկական առարկաներ» բաժինը:
2000-2002 թթ. ընդունվել է, ավարտել ՔԴԿ-ի կրոնի դասավանդման ուսուցիչների պատրաստման երկամյա դասընթացը:
2021 թվականին մասնակցել է «Շախմատ» առարկայի որակավորման դասընթացին և ստացել դպրոցում դասավանդելու իրավունք՝ երկու տարի ժամկետով:
Աշխատանքային փորձը
1985 թվականին բուհն ավարտելուց հետո գործուղվել է Վայոց ձորի մարզի (նախկին Ազիզբեկովի շրջանի) Զառիթափ գյուղ: 1985-1987թթ. նույն գյուղում աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցիչ:
1987 թվականին աշխատել է Գորիսի շրջանային պիոներ տանը՝ որպես «Պատանի տեխնիկաներ» խմբակի ղեկավար: 1987 թվականին, միաժամանակ, համատեղման կարգով, ընդունվել է աշխատանքի Վերիշենի միջնակարգ դպրոցում՝ որպես փոխարինող ավագ ջոկատավար:
1998-2000թթ. աշխատանքի է ընդունվել Գորիսի գիշերօթիկ դպրոց՝ որպես դաստիարակ:
2003 թվականին աշխատանքի է ընդունվել Վերիշենի միջնակարգ դպրոցում՝ որպես փոխարինող կազմակերպիչ:
15.09-15.12.2020թ. ընդունվել է աշխատանքի Ակների միջնակարգ դպրոցում՝ որպես փոխարինող ֆիզիկայի ուսուցչուհի:
2021 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես շախմատի ուսուցչուհի: