Նունե Հմայակի Գալստյան
Նունե Հմայակի Գալստյանը ծնվել է 1969 թվականի մայիսի 27-ին Գորիս քաղաքում: 1976-1986թթ. սովորել և ավարտել է Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1987 թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը և 1991 թվականին ավարտել Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը: Ստացել է տարրական դասարանների ուսուցչի որակավորում:
Վերապատրաստումներ
- 2013թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին՝ տարրական դասարանների առարկաներից:
- 2017թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին՝ տարրական դասարանների առարկաներից:
- 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
- 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:
Աշխատանքային փորձը
1990-2005թթ. աշխատել է Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2005 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցիչ:
Դասավանդող առարկաները
Մայրենի
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը
Տեխնոլոգիա