Լիլիթ Բորիկի Սարգսյան
Լիլիթ Բորիկի Սարգսյանը ծնվել է 1988 թվականի ապրիլի 21-ին Գորիսի շրջանի Խնածախ գյուղում: 1995-2005 թվականներին սովորել և ավարտել է Խնածախի միջնակարգ դպրոցը:
2005-2009 թվականներին սովորել և ավարտել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը՝ ստանալով Հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
Աշխատանքային փորձը
- 2009-2016 թվականներին աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող:
- 2019 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի:
Դասավանդող առարկաները
- Մայրենի
- Հայոց լեզու
- Գրականություն