Մարինե Մարտունիկի Յոլյան

Մարինե Մարտունիկի Յոլյանը ծնվել է 1962 թվականին ապրիլի 13-ին Գորիս քաղաքում: 1969-1979 թվականներին սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1979 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի «Կենսաֆիզիկա» բաժինը: Ավարտելով համալսարանը ստացել է «Կենսաֆիզիկոսի« և «Մանկավարժի» որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2001 թվականին անցել է Ադվենտիստների զարգացման և օգնության կազմակորպության (ADRA) կողմից կազմակերպված վերապատրաստում՝ «Առողջ ապրելակերպ» թեմայով:
  • 2001 թվականին անցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ կողմից վերապատրաստում բնագիտություն առարկայից:
  • 2002 թվականին «Գորիսի ուսուցիչների միություն» ՀԿ-ի անդամ է և մասնակցել է հետևյալ դասընթացների.
  • Համակարգչային և ինտենետային
  • Կանանց առաջնորդություն և կառավարում:
  • 2003 թվականին մասնակցել է ԿԱԻ և Հայ առաքելական եկեղեցու Սյունաց թեմի կողմից կազմակեպված ուսուցիչների վերապատրաստմանը՝ քիմիա և կենսաբանություն առարկաներից:
  • 2005թ. «Համագործակցային ուսուցում»՝ Միջին դպրոցի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր – IREX
  • 2005թ. Դասընթաց դասավանդողների համար՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ –ի կանխարգելակում և անվտանգ վարքագծի ձևավորում»
  • 2006թ. Դասընթացավարների վերապատրաստում՝ «Թմրանյութերի առաջնային կանխարգելում» ծրագրի շրջանակներում ԱՊԵԿ հասարակական կազմակերպում
  • 2006թ. Վերապատրաստողների վերապատրաստում (ТОТ) «Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես», «Հայաստանի Ծառատունկ Ծրագիր» բարեգործական հիմնադրամ
  • 2007թ. «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստող դասախոս
  • 2008, 2009, 2011, 2014, 2015 թվականներ՝ «Ներառարկայական կրթություն» ծրագիր վերապատրաստող դասընթացավար
  • 2010 թվականին մասնակցել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» դասընթացին
  • 2011, 2016 թթ. ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթաց:
  • 2011, 2012 և 2013 թվականներին մասնակցել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագիր Հարավային Կովկասում՝ բնապահպանական քարոզարշավի շրջ անակներում կազմակերպված ուսուցիչների դասընթացին
  • 2011 թվականին մասնակցել է Կույր և թույլ տեսնող բազմակի արատներ ունեցող երեխաների խնդիրների ազգային սեմինարին։
  • 2013 թվականին մասնակցել է դասընթացի՝ «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» թեմայով:
  • 2016 թվականին մասնակցել է «Դիմակայունության բարձրացումը հարավային կովկասում երեխայակենտրոն ԱՌՆ-ի միջոցով» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Աղետների ռիսկերի նվազեցումը որպես կրթության բաղադրիչ, ուսումնական նյութերում բաղադրիչի ինտեգրման անհրաժեշտությունը» թեմայով դասընթացին:
  • 2017 թվականին մասնակցել է «Ներառարկայական կրթություն» թեմայով ուսուցչի օգնականի վերապատրաստողների վերապատրաստման մոդուլային ուսուցման դասընթացին:
  • 2018թ. կրթության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ծրագիր Հայաստանի դպրոցականների առողջ ապրելակերպի ձևավորման և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ ՅՈՒԷՆԷՅԴՍ-ի տեխնիկական օժանդակության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Առողջ ապրելակերպի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման դասընթացների անցկացման մեթոդաբանության ուսուցում կրթության ոլորտում» սեմինարի մասնակցություն:
  • 2014 թվականին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսուցիչ-2014» մրցույթին:
  • 2014 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության որակավորման 1-ին աստիճանի տարակարգ:
  • 2020թ. մասնակցել է «Կենսաբանության օլիմպիական խմբավարների վերապատրաստում» դասընթացին:  

Աշխատանքային փորձը

  • 1984 – 1994թթ. աշխատել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցիչ:
  • 1996-1999թթ. աշխատել է Գ. Սամսոնիչի անվան բժշկական ուսումնարանում՝ որպես դասախոս:
  • 2008-2018 թթ. աշխատել է Կրթության Ազգային Ինստիտուտում (ԿԱԻ)՝ որպես կենսաբանության մասնագետ: 
  • 2008-2018թթ. Գորիսի և Սիսիանի տարածաշրջանում ներառական կրթության համակարգող։
  • 1994 թվականից մինչ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցիչ:

Դասավանդող առարկան

Կենսաբանություն