Մարիամ Շմավոնի Հայրապետյան
Մարիամ Շմավոնի Հայրապետյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 14-ին Գորիս քաղաքում: 2004 թվականին ընդունվել է Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց, 2015 թվականին ավարտել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը:
2015 թվականին Երևանի պետական համալսարանի կողմից անցկացված դպրոցականների օլիմպիադայում «Ռուսաց լեզու» առարկայից Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը և պարգևատրվել առաջին կարգի դիպլոմով։
2015 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը: Գերազանցությամբ ավարտելով համալսարանը՝ ստացել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
2019 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրան և 2021 թվականին գերազանցությամբ ավարտել՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
Վերապատրաստումներ
- 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
- 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:
Աշխատանքային փորձը
2020 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:
Դասավանդող առարկաները
- Ռուսաց լեզու
- Ռուս գրականություն