Լուսինե Սանասարի Գրիգորյան
Լուսինե Սանասարի Գրիգորյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 4-ին Գորիս քաղաքում:
1994 թվականին ընդունվել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2004 թվականին:
2005 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Կուլտուրայի» ֆակուլտետի «Պարարվեստի» բաժինը, որը 2010 թվականին ավարտել է գերազանցությամբ:
2002թ. մասնակցել է «Հասարակական կազմակերպություններ-2002 համաժողով-ցուցահանդես»-ին:
2005թ. մասնակցել է «Երիտասարդական ամառ-2005» միջոցառումներին:
2005 և 2007թթ. ուսանողական ամառ մարզային փառատոնի պարի լավագույն կատարման համար պարգևատրվել է շնորհակալագրով:
2006թ. մասնակցել է «Բազե» համահայկական մրցույթ-փառատոնին և զբաղեցրել է պատվավոր 1-ին տեղը:
2006թ. մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 2-րդ թառատոնին:
2006թ. մասնակցել է «Ուսանողական գարուն 2006» փառատոնին և արժանացել է «Լավագույն պարուհի» տիտղոսին:
2018թ. ստացել է շնորհակալագիր՝ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի և մանկավարժական բեղմնավոր գործունեության համար:
2019թթ. մասնակցել է երաժշտական դաստիարակների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացին:
Աշխատանքային փորձը
- 2006 թվականին ընդունվել է Գորիսի արվեստի դպրոց:
- 2009 թվականին ընդունվել է Գուսան Աշոտի անվան մշակույթի տուն և աշխատել է որպես պարուսույց:
- 2015 թվականից աշխատում է Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ում՝ որպես պարուսույց:
- 2015 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես մանկավարժ:
Դասավանդող առարկաները
Ազգային երգ ու պար