Մարետա Վահանի Քարամյան

Մարետա Վահանի Քարամյանը ծնվել է 1954 թվականի մարտի 17-ին Գորիս քաղաքում: 1961 թվականին ընդունվել է Գորիսի Ակ. Բակունցի անվան միջնակարգ դպրոցը, 1971 թվականին ավարտել:

1972-1976թթ. սովորել և ավարտել է Երևանի  Խ. Աբովյանի անվան պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի «Ֆիզիկա» ֆակուլտետը: Ավարտելով ստացել է ֆիզիկայի մանկավարժի որակավորում:

 

Վերապատրաստումներ

  • 2009թ. մասնակցել «ՏՀՏ»-ն ուսումնական գործընթացում կիրառելու ուղությամբ ուսուցիչների վերապատրաստման դասընթացին՝ իրականացված «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ կողմից:  
  • 2002թ. մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից համատեղ կազմակերպած ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2014թ. մասնակցել  է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ  ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին մաթեմատիկայից:
  • 2017թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ  ՓԲԸ-ի կողմից «Smart էլեկտրոնային գրատախտակի կիրառությունը հանրակրթական դպրոցում» ուսուցման համար կազմակերպված դասընթացին:

Պատվոգրեր ,շնորհակալագրեր

2018թ. Գորիսի համայնքի ղեկավարի կողմից ստացել է շնորհակալագիր ուսուցչի տոնի առթիվ:

Աշխատանքային փորձը

  • 1977-1981թթ. աշխատել է Գորիսի «Միկրոշարժիչների» գործարանում որպես հսկիչ:
  • 1982-1985թթ. աշխատել է Գորիսի արտադրական կոմբինատում, որպես ինժեներ:
  • 1985-1997թթ. աշխատել է Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցում:
  • 1997 թվականից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Դասավանդող առարկաները

Տեխնոլոգիա