Օլյա Սենիկի Ղուլյան

Օլյա Սենիկի Ղուլյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 6-ին Գորիս քաղաքում: 1996 թվականին ընդունվել է Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցը, 2006 թվականին ավարտել այն: 
Սովորել է Գորիսի պետական մանկավարժական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնում: Ավարտելով ստացել է համակարգչի տեխնիկ-ծրագրավորողի որակավորում:
Սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնում: Ավարտելով ստացել է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մանկավարժի որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2016, 2017, 2021թթ. մասնակցել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման դասընթացներին:
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

2009-2012 թվականներին աշխատել է Սյունյաց թեմի առաջնորդարանում՝ Սյունյաց թեմի առաջնորդի օգնական:
2012-2013 թվականներին աշխատել է Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության հիմնարկում՝ գործակարգավար:
2013 թվականից աշխատում է Գորիսի պետական քոլեջում՝ որպես դասախոս:

2022 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի:

Դասավանդող առարկաները

Ինֆորմատիկա
Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն