Թագուհի Գրիգորյան

Թագուհի Գրիգորյանը ծնվել է 1993թ. հոկտեմբերի 11-ին Գորիս քաղաքում: 2010 թվականին ավարտել է Գորիսի պետական համալսարանի հենակետային վարժարանը:

2010-2014թթ. սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժինը: Ստացել է բանասերի, մանկավարժի որակավորում:

Մասնագիտական փորձառություն, վերապատրաստումներ և դասընթացներ

  • Համագործակցություն Խաղաղության կորպուսի կամավորների հետ 
  • Մասնակցություն «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի կողմից իրականացրած «Ուսուցիչների և աշակերտների համար անգլերենի դասընթացների» ծրագրին որպես մենթի
  • «Skyeng» միջազգային առցանց դպրոցի կողմից իրականացրած վերապատրաստումներ
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 2016-2017թթ. աշխատել է «Տաթևեր» ճոպանուղում՝ որպես հարցազրուցավար:
  • 2015-2018թթ. աշխատել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում՝ որպես գործավար-քարտուղար և «Անգլերեն» առարկայի փոխարինող ուսուցչուհի:
  • 2018-2022թթ. «SKYENG» միջազգային առցանց դպրոցում՝ որպես «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի:
  • 2019-2023թթ. աշխատել է Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի:
  • 2022-2023թթ. աշխատել է Գորիսի պետական համալսարանում՝ որպես «Անգլերեն» առարկայի դասախոս:
  • 2023 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի:

Դասավանդող առարկաները

Անգլերեն