Հայարփի Կարենի Բակունց

Հայարփի Կարենի Բակունցը ծնվել է 1989 թվականի հունիսի 11-ին Գորիս քաղաքում: 1996-2006 թվականներին սովորել և ավարտել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը:

2006-2010 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: 2010-2012 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է նույն համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Վերապատրաստումներ

  • 2016 թվականին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» և «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար»  ծրագրերի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացին:
  • 2017թվականի հոկտեմբերի 10-15-ը մասնակցել է «Ներառական կրթություն» թեմայով ուսուցչի օգնականի վերապատրաստման երկօրյա մոդուլային ուսուցման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողություներ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավորում» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձ

  • 2015-2017թթ. աշխատել է Գորիսի պետական քոլեջում՝ որպես հայոց լեզվի և գրականության դասախոս:
  • 2017 թվականից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական: