Նանե Նորայրի Բաբաջանյան

Նանե Նորայրի Բաբաջանյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 29-ին Գորիս քաղաքում: 2004-2013 թվականներին սովորել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: 2013-2015 թվականներին ուսումը շարունակել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում:
2015-2019 թվականներին սովորել է Գորիսի պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետում:
2019-2022 թվականներին ընդունվել և ավարտել է Գորիսի պետական համալսարանի «Հատուկ մանկավարժություն» ֆակուլտետի մագիստրատուրան:

Վերապատրաստումներ

  • Մասնակցել է «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության կողմից կազմակերպված երկօրյա դասընթացին:
  • 2022-2023թթ. մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված մեկամյա դասընթացին և ստացել սոցաշխատողի որակավորում:
  • Պարբերաբար մասնակցել է ԳՏՄԱԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստումներին և դասընթացներին:

Աշխատանքային փորձ

  • 2019 թվականին ընդունվել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց` որպես ուսուցչի օգնական:
  • 2021 թվականից աշխատում է Գորիսի Յորի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում` որպես հատուկ մանկավարժ: