Նարինե Ռազմիկի Բաղդագյուլյան

Նարինե Ռազմիկի Բաղդագյուլյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 29-ին, Գորիս քաղաքում: 1991 թվականին ընդունվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2001 թվականին: Նույն թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը, որն ավարտել է 2007 թվականին: Ունի մանկավարժի որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2023թ. մասնակցել է «Սոցիալ-հոգեբանական առաջին օգնություն» դասընթացին:
  • 2023թ. մասնակցել է «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում:
  • 2024թ. փետրվարի 14-ին և 15-ին  մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

2022 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական: