Անուշ Գարունի Էլյազյան
Անուշ Գարունի Էլյազյանը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 27-ին, Տեղ գյուղում: 2001 թվականին ընդունվել է Տեղի Սասուն Միրզոյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: 2012 թվականին ավարտել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը: 2012-2016թթ. սովորել և ավարտել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը և ստացել բակալավրի աստիճան: Այնուհետև 2016-2018թթ. կրթությունը շարունակել է նույն բաժնի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի աստիճան: Ունի մանկավարժի որակավորում:
Վերապատրաստումներ
- 2017թ. հոկտեմբերի 10-15-ը մասնակցել է «Ներառական կրթություն» թեմայով ուսուցչի օգնականի վերապատրաստման երկօրյա մոդուլային ուսուցման դասընթացին:
- 2023թ. մասնակցել է «Սոցիալ-հոգեբանական առաջին օգնության» դասընթացին:
- 2023թ. մասնակցել է «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում:
- 2024թ. փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:
Աշխատանքային փորձը
2017 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական: