Աննա Սեյրանի Սիմոնյան

Աննա Սեյրանի Սիմոնյանը ծնվել է 1982 թվականի մայիսի 24-ին՝ Գորիս քաղաքում: 1988-1999թթ․ սովորել է Գորիս քաղաքի № 3 միջնակարգ դպրոցում: 1999-2003թթ սովորել է ՀՊՃՀ-ի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում և ստացել բակալավրի աստիճան: Ունի մանկավարժի որակավորում:

Վերապատրաստումներ

2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 2003-2006թթ․ աշխատել է Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոցում՝ որպես օպերատոր-համակարգող: 
  • 2008-2011թթ․ աշխատել է Արավուսի տարրական դպրոցում՝ որպես հաշվապահ:
  • 2011-2012թթ․ աշխատել է ԼՂՀ Մարտունու շրջանի Զորավանի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար:
  • 2013-2017թթ․ աշխատել է Ճարտարի №5 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար:
  • 2023 թվականից աշխատում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական: