Մայրանուշ Ռազմիկի Թախունց
Մայրանուշ Ռազմիկի Թախունցը ծնվել է 1969 թվականի ապրիլի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղում:
1976-1977 ուսումնական տարում ընդունվել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոց և ավարտել 1986-1987 ուսումնական տարում:
1986-1987 ուսումնական տարում ընդունվել է Վերիշենի Խ. Ա. Երիցյանի անվան սովխոզ տեխնիկումի «Հաշվապահական հաշվառումը գյուղատնտեսության մեջ» բաժինը: 1989 թվականին ավարտել և նույն թվականի փետրվարին ընդունվել է աշխատանքի Գորիսի քաղաքային ժողկրթբաժին, որպես՝ հաշվապահ: 1993 թվականի ապրիլի 1-ին տեղափոխվել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոց՝ որպես հաշվապահ և աշխատում է առ այսօր:
Վերապատրաստումներ
- «Գնումների գործընթացի կազմակերպում» թեմայով երկօրյա դասընթաց, Ինտերլիմենս ՓԲԸ, ք. Երևան, 2012թ.
- Դպրոցների հաշվապահների վերապատրաստման դասընթաց, (իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակներում), «Ալֆափլաս քոնսալթինգ» հայ-ամերիկյանհամատեղ ձեռնարկություն, ք. Երևան, 2015թ.
- Գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթաց, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ, ք. Երևան, 2017թ.
- «ՀԾ-Հաշվապահ 7 (հանրային հատված)» համակարգի ուսուցման դասընթաց,«Հայկական ծրագրեր» ՍՊԸ, ք. Երևան, 2018թ.
- «ՀՀ պետական գնումների կիրառությունը գործնականում» թեմայով սեմինար դասընթաց, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ, ք. Երևան, 2020թ․։