Արաքսյա Վագիֆի Առստամյան

Արաքսյա Վագիֆի Առստամյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 2-ին Գորիս քաղաքում։  1998-2008 թվականներին սովորել է Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում։

2008-2012 թվականներին սովորել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» ֆակուլտետում։ Ավարտելով ուսումը՝ ստացել է հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։

Վերապատրաստումներ

  • 2017 թվականի հոկտեմբերի 10-15-ը մասնակցել է «Ներառական կրթություն» թեմայով ուսուցչի օգնականի վերապատրաստման երկօրյա մոդուլային ուսուցման դասընթացին։
  • 2023 թվականի փետրվարի 22-23-ը և մարտի 6-7-ը մասնակցել է կարողությունների զարգացման ծրագրի՝ «Աղետներից տուժած և արտակարգ իրավիճակներում հայտնված բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպումը» թեմայով դասընթացին։

​​​​​​​​​​​​​​Աշխատանքային փորձը

  • 2017-2019 թվականներին աշխատել է Վաղատուրի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական։
  • 2020-2022 թվականներին աշխատել է Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մեթոդիստ։
  • 2022 թվականից աշխատում է Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների  կազմակերպիչ։