Սյուզաննա Ռուբիկի Նիկոլայան

Սյուզաննա Ռուբիկի Նիկոլայանը ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 6-ին Գորիս քաղաքում: 1995 թվականին ընդունվել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 2005 թվականին ավարտել:

2005-2009թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում: Գերազանցությամբ ավարտելով՝ ստացել է տարրական ուսուցման մանկավարժի որակավորում:

Աշխատանքային փորձը

2023 թվականից աշխատում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես գործավար: