Գայանե Գրիգորյան

Գայանե Գրիգորյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 11–ին՝ Գորիս քաղաքում: 1994–2004թթ․ սովորել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում: 2004–2008թթ․ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Ֆրանսերեն և անգլերեն լեզուներ» բաժնում։ Ստացել է բանասիրության և մանկավարժության բակալավրի աստիճան: 2008–2010թթ․ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Օտար լեզու և գրականություն» (ֆրանսերեն) բաժնում։ Ստացել է բանասիրության մագիստրոսի աստիճան:

Վերապատրաստումներ

  • 2010թ. – France-Formation International
  • 2014թ. – GREF
  • 2015թ. – Կրթության ազգային Ինստիտուտ
  • 2016–2017թթ – «JEDA» առցանց վերապատրաստում՝ որպես ֆրանսերենի դասավանդող

Աշխատանքային փորձը

  • 2008–2010թթ․ աշխատել է Ռուս–հայկական պետական սլավոնական համալսարանում՝ որպես ֆրանսերենի դասախոս:
  • 2014 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ֆրանսերենի ուսուցչուհի: