Ամանորին նվիրված միջոցառում Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում

Դեկտեմբերի 22-ին Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ամանորին, որը կազմակերպել էր դասվար Անուշ Աղաբեկյանը:

Մեծ էր երեխաների խանդավառությունը և ոգևորությունը: Հնչեցին բանաստեղծություններ, բարեմաղթանքներ, երգեր ու պարեր: Մոտ մեկ ժամ սրահում թևածում էր խինդ ու ծիծաղը, բարձր տրամադրությունը:

Աշակերտներին այցի էր եկել Ձմեռ պապիկը` բերելով նվերներ և մաղթանքների խոսքեր:

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.12.2021)
Դիտումներ: 415 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar