Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ստացան գրենական պիտույքներով լի պայուսակներ

Դեկտեմբերի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից հանձնեց ամանորյա նվերներ:

Դավիթ Կոստանդյանն աշակերտներին հանձնեց Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից փոխանցված գրենական պիտույքներով լի պայուսակները, ինչպես նաև շնորհավորեց երեխաների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանալով, որ գալիք տարում նրանք ուսման մեջ լինեն առաջավոր:

  

  

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.12.2021)
Դիտումներ: 317 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar