Տարեմուտի միջոցառում Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանում

Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցում տոնական միջոցառումների շարքը շարունակվում է: Այս անգամ օրը տոնական էր 4-րդ «Ա» դասարանում: Օրվան տոնական տրամադրություն էր հաղորդել նաև դասարանի ամանորյա զարդարանքը:

Դասվար Նունե Գալստյանի կողմից դասվարի ժամի ընթացքում կազմակերպվել էր ամանորյա տոնական միջոցառում, որի ընթացքում աշակերտներն արտասանեցին, երգեցին ու պարեցին: 

Երեխաները միմյանց համար պատրաստել էին նվերներ, որոնք փոխանցեցին իրար, ինչպես նաև ընթերցեցին բարեմաղթանքներ:

Միջոցառման ավարտին վառվեցին դասարանի տոնածառի լույսերը:

Ներկա ծնողները նույնպես շնորհակալություն հայտնեցին դասվարին՝ կատարած աշխատանքի համար:


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.12.2021)
Դիտումներ: 292 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar