Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանում կազմակերպվել էր ամանորյա տոնական հանդես

Նոր տարի, նորի սպասում, սկիզբ նոր ու բարի գործերի, հեքիաթ Ամանորի և սպասում հրաշքի։ Ահա այսպես են սպասում Ամանորին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանի սաները՝ տոնականորեն զարդարված դպրոցում։ Երազն ու իրականությունը միախառնվել են և ստեղծել ջերմ ու հեքիաթային մթնոլորտ։ Միանման զարդարված դռներ, միջանցքներ, դասասենյակներ... 

2-րդ «Բ» դասարանում կազմակերպվել էր ամանորյա տոնական հանդես։ Դասարանը ձևավորված էր գունագեղ կախազարդերով, ծաղկաշղթաներով և շքեղ տոնածառով, որոնք բարձր տրամադրություն էին հաղորդում բոլորին։

  

Հնչեցին երաժշտության կախարդական հնչյունները, և 2-րդ «Բ» դասարանի աշակերտները երգեր կատարեցին, արտասանեցին ու շուրջպար բռնեցին։

Թող գալիք նոր տարին բարեբեր լինի բոլորի համար, բերի խաղաղություն ու ծով երջանկություն, մանուկներին խինդ ու բերկրանք... Դպրոցի մանկավարժական կոլեկտիվին էլ նոր ուժ ու եռանդ նրանց գիտելիքների ճանապարհներով ուղղորդելու համար։

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.12.2021)
Դիտումներ: 350 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar