Հունվարի 5-ին Գորիսում տեղի է ունեցել Գորիսի տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների տարեմուտի միջոցառումը: Միջոցառման ընթացքում ամփոփել է 2021 թվականը, ներկաները մաղթանքներ են հղել միմյանց, ցանկանալով մասնագիտական կյանքում ստեղծագործական հաջողություններ, հավակնոտ գաղափարների իրականացում, կրթական, գիտական ներուժի լիարժեք օգտագործում:
Միջոցառմանը մասնակցել է Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, ով շնորհավորել է տնօրեններին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել խաղաղություն, առողջություն, երջանկություն և ջերմություն նրանց ընտանիքներին: «Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրը, ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել և իրականացնել իր երազանքները: Բոլորիդ մաղթում եմ անկոտրում հավատ մեր պետության ապագայի հանդեպ, բարություն միմյանց նկատմամբ, համախմբվածություն մեր ընդհանուր նպատակների իրագործման ճանապարհին, սեր և ջերմություն ձեր օջախներին ու մեր երկրին»,-իր խոսքում նշել է Կարո Ավանեսյանը: Միջոցառումն անցել է ջերմ և ընկերական մթնոլորտում:
| |
| |
Դիտումներ: 941 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |