«Տերյանը` հեռու և մոտ» խորագրով բաց դաս 8-րդ «Ա» դասարանում

Սեպտեմբերի 21-ին, Գորիս Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ՝ Արփինե Մարտիրոսյանի հետ այցելեցին դպրոցի մերձակա բացատ։ Այցը կրում էր ուսումնադաստիարակչական բնույթ։

Արփինե Մարտիրոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախության պատմությունը, աշակերտները երգեցին ՀՀ օրհներգը,  ասմունքեցին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հայտնի տաղը։

Դասղեկի, ինչպես նաև Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Ասլանյանի նախաձեռնությամբ 8-րդ «Ա» դասարանում, բացօթյա տարբերակով, անցկացվեց «Տերյանը` հեռու և մոտ» խորագրով բաց դաս: Դասը սկսելով 1885 թվականից՝ աշակերտները ներկայացրին՝ ով է եղել Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանը: Այնուհետև տերյանասերները երևակայության ուժով տեղափոխվեցին տերյանական պոեզիայի աշխարհ, ուր մշտապես աշուն է ու անձրև... 

Տերյանին հատուկ զգացմունքայնությամբ ու քնքշությամբ աշակերտներն ասմունքեցին և ընթերցեցին նրա ստեղծագործություններից։

Օրվա ավարտին դասղեկն ուսումնադաստիարակչական զրույց անցկացրեց աշակերտների հետ։

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2021)
Դիտումներ: 314 | Վարկանիշ: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar