Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30 ամյակին

Օրերս Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30 ամյակին, որը կազմակերպել էին «Հայոց պատմություն» և «ՆԶՊ» առարկաների ուսուցիչներ Մերի Դանիելյանն ու Արտուր Հովսեփյանը:

Դաս-միջոցառումը մեկնարկեց մոմավառությամբ դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում:

Դաս-միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց բանակի կազմավորմանը, 1991-1994 թվականների ազատագրական շարժմանը, 2016 թվականի քառօրյա պատերազմին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին, Հայաստանի ազգային հերոսներին:

  

44-օրյա պատերազմին մասնակցել և նահատակվել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի շրջանավարտներ Նաիրի Ղուկասյանը, Մայիս Մկրտչյանը, Գագիկ Մալինցյանը, Գեղամ Ղուլունցն ու Տիգրան Սաթունցը: Դաս-միջոցառման ընթացքում ներկայացվեց նահատակված շրջանավարտների կենսագրությունը, հիշողություններ պատերազմից:

Հայ զինվորի ամենօրյա սխրանքը, հանուն հայի ու նրա տեսակի պահպանման համար թափված նրա արյան յուրաքանչյուր կաթիլը ոգեղենացած փոխանցվում են սերունդներին:

Մեր աշակերտները դպրոցական բեմից կենդանացրին նորօրյա նահատակներին, մարմնավորեցին սահմանը անառիկ պահող այսօրվա զինվորին: Նրանց հնչեցրած խոսքերը, հայրենաշունչ երգերն ու պարերը վկան են սերունդների անխզելի, հոգևոր, բարոյական, ռազմական միասնության:

Ասել է թե՝ Հայոց բանակի հզոր ու անպարտելի զինվորներն ունեն արժանի հետնորդներ` ի դեմս մեր հայրենասեր աշակերտների:

  

  

  

  

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.02.2022)
Դիտումներ: 725 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar