ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 7-րդ «Բ» դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության 30-ամյակին: 

Միջոցառումը սկսվեց տեսանյութով, որում Արամ Մանուկյանը 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում ընթերցում է Անկախության հռչակագիրը, որից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը: 

Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երեք պատերազմներում նահատակվածների հիշատակը:

Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական թեմայով բանաստեղծություններ, երգեր, դպրոցի շնորհալի սաները հանդես եկան գեղեցիկ պարային կատարումներով:
Միջոցառումը, որը կազմակերպել էր դպրոցի մասնագիտական կրթական աջակցության գծով տնօրենի տեղակալ Աիդա Անտոնյանը, եզրափակվեց մեծն լուսավորչի խոսքերով՝ «Քանի բերնումս լեզու կա, փորումս սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ, էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, Հայոց մեծ ազգին չե՛ք ճանաչում»:

Տնօրեն Դավիթ Կոստանդյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին ՀՀ անկախության 30-ամյակի կապացությամբ, կարևորելով անկախության սերնդի այսօրվա դերը պետության զարգացման և շենացման, բանակաշինության, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի լուծման և անկախության միջազգային ճանաչմանը հասնելու գործում:

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2021)
Դիտումներ: 646 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar