Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հուշանվերներ հանձնեց 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին

Փետրվարի 6-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ «Մենք ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, 1-ին բանակային կորպուսի հրամանատար Հակոբ Ավետյանը, ԵԿՄ Գորիսի նախագահ Հենրիկ Ասրյանը, 44-օրյա պատերազմի մասնակիցներ, ազատամարտիկներ, պատանի երկրապահներ, հյուրեր:

  

Գորիսի զինվորական պանթեոնում տեղի ունեցավ ծաղկեդրում, որտեղ հատուկ բանակային կորպուսի ավագ գնդերեց Տեր Տրդատ Քահանա Գևորգյանն իրականացրեց հոգեհանգստի արարողություն՝ նահատակված զինվորների հիշատակին:

«Մենք ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են» խորագրով միջոցառումը մեկնարկեց մոմավառությամբ դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում, այնուհետև մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանս Արցախյան երկրորդ պատերազմում ընկած մեր քաջորդիների հիշատակի, մեկնարկեց միջոցառում՝ նժդեհյան պատգամը մեզ՝ սերունդներիս փոխանցվող սրտառուչ խոսքերով:

  

Ասմունք, երգ, պար, բեմադրություն. ամեն ինչ հարիր էր դահլիճում տիրող տրամադրությանը:

«Զինվո՛ր, երկիրը քոնն է, դու՝ երկրինը, քո անունը գրված է և հար կմնա հայրենիքիս փառամատյանում»,-հնչեցրին երեխաները, կոչ արեցին հայությանը բռունցքվել, համախումբ դառնալ և վրեժվել հանուն գալիքի:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողները, ինչպես նաև պատերազմում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ դարձած մասնակիցները հուշանվերներ ստացան:

Գորիսի տարածաշրջանի երկրապահների միության նախագահ Հենրիկ Ասրյանը, ԵԿՄ անունից պատվոգրեր հանձնեց 44-օրյա պատերազմի ակտիվ մարտական գործողությունների մասնակիցներին:

  

Միջոցառումը եզրափակվեց Սյունիքի մարզպետ և ԵԿՄ Սյունիքի կառույցի նախագահ Մելիքսեթ Պողոսյանի ելույթով. նա արժևորեց ու շեշտեց երիտասարդության դերը թե՛ բանակաշինության, թե՛ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործում։

Միջոցառումը կազմակերպել էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը: Մասնակցում էին՝ «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը, դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտներ, շրջանավարտներ:

  

  

  

  

  

  

  

  

  

  

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.02.2022)
Դիտումներ: 747 | Վարկանիշ: 2.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar